Սարգիս Սյունգյուճյան
Արտաքին տեսք
Ի ծնե | Սարգիս Սյունգյուճյան |
---|---|
Ծնվել է | 1870 թվականի օգոստոսի 15 |
Ծննդավայր | Կ.Պոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1915 թվական |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Դավանանք | քրիստոնեություն |
Այլ անուններ | Սարգիս Սուին |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Կ. Պոլսի պատրիարքարան |
Պաշտոն | քարտուղար |
Սարգիս Սյունգյուճյան (1870, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1870 թվականի օգոստոսի 15-ին, Կոստանդնուպոլսում։ Մասնագիտությամբ եղել է գանգաբան և դիմագետ։ 1900-ական թվականներին տպագրվել է Վառնայի «Իրաւունք» և Կ. Պոլսի «Ժամանակ» թերթերում։ Կրել է Ս. Ս., Սուին Ս., Սարգիս Սուին, Սուին Սարգիս, *** ծածկանունները։ Կարևոր պաշտոններ է վարել Կ. Պոլսի պատրիարքարանում, այդ թվում՝ պատրիարքարանի քարտուղարությունը, ընտրվել Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ։ 1909 թվականի Կիլիկիայի կոտորածներից հետո այցելել է աղետի վայրերը և Կ. Պոլսում կազմակերպել վերապրած որբերի ու այրիների օժանդակության աշխատանքը՝ պատրիարքարանի ծիրի մեջ։
Սպանվել է 1915 թվականին՝ 45 տարեկանում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օտեան Երուանդ, Մեր երեսփոխանները, Մեր Ազգային ժողովը, Երեւան, 1999։
- Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2002։